Երեւանում, հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19:50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտ, թիվ 20 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 3069 Տ համարանիշի միկրոավտոբուսի վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը բախվել է էլեկտրասյանը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հհետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդի եւ վիրավորների ինքնությունը։