Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական Մանուկ Սիմոնյանն անհետ կորել է: NEWS.am-ին այսօր՝ հուլիսի 25-ին, Արմավիրի մարզպետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ Մանուկ Սիմոնյանի անհետացման հարցով ոստիկանությունն է զբաղվում, այլ մանրամասներ չեն կարող հաղորդել:

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի բաժնի պետ Էդգար Ջանոյանն էլ NEWS.am-ի հետ զրույցւոմ ասաց, որ Մանուկ Սիմոնյանի անհետացման վերաբերյալ ահազանգ ոստիկանությունը ստացել է հուլիսի 23-ին, նրան հայտնաբերելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում: