Հուլիսի 19-ին, ժամը 04.20-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Քաջարանի Խանջյան փողոցի բակերից մեկում կայանված ավտոմեքենան այրվում է։

Ոստիկանության աշխատանկիցների աշխատանքի արդյունքում պարզվել է, որ մեքենան հրկիզել են: Կասկածանքով ոստիկանության Կապանի բաժին է ենթարկվել մեքենայի տիրոջ փեսան՝ Վիլեն Ս.-ն: Նա խոստովանել է կատարածը:

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: