«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ օրերս տեղի է ունենալու ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որդու՝ Հայկի հարսանեկան հանդիսությունը: Ամիրյանի որդու հարսնացուն պրիմա պարուհի, ՀՀ վաստավավոր արտիստուհի Ժակլին Սարխոշյանի դուստրն է՝ Լիլի Զախարենկոն:

ՀՀ մշակույթի նախարարի ապագա հարսիկը մասնագիտության հարցում չի հետեւել մորը, ավարտել է Հայ-ռուսական (Սլավորնական) համալսարանի մարկետինգի ֆակուլտետը:

Հայկ Ամիրյանը, ով ժամանակին հեռուստատեսային մանկապատանեկան հաղորդումներ էր վարում, ուսանել է ԱՄՆ-ում եւ տեւական ժամանակ է՝ բնակվում է Գլենդելում: Այժմ ապագա հարսի ու փեսայի ընտանիքի անդամները համատեղ ուժերով զբաղվում են հարսանեկան արարողության պատրաստությամբ:

Սարխոշյանի եւ Ամիրյանի ընտանիքները վաղուց են բարեկամություն անում, Հայկն ու Լիլին էլ դեռ պատանեկությունից են ճանաչում միմյանց:

Նշենք, որ Ամիրյանի ավագ դուստրը՝ Սեդան, այս տարվա փետրվարին է ամուսնացել: Արմեն ԱՄիրյանը, փաստորեն, այժմ պետք է համատեղի աներոջ եւ սկեսրայրի պարտականությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում