Ադրբեջանում՝ Շիրվան քաղաքի հանդիսությունների սրահներից մեկում հարսանիքի ժամանակ փեսացուին՝ Դադաշեւ Էլչին Էյվազին խայթել է կարիճը, հաղորդում է ԱՊԱ-ն։

Դադաշեւը ծանր վիճակում Շիրվանի քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ նրան անհրաժեշտ օգնություն են ցույց տվել։