67-ամյա Զոի Լուկասն արդեն 40 տարի բնակվում է կանադական Սեյբլ կղզում, որը տարին 127 օր ամբողջությամբ պատված է մառախուղով: Չնայած դրան՝ Զոիին դուր է գալիս ապրել իր փայտե տանը, որը գտնվում է 34 ք/կմ մակերեսով կղզում. այնտեղ 400 ձի, 300 գորշ փոկ և 350 տեսակի թռչուն կա:

Big Picture-ը գրում է, որ կինը սիրահարվել է կղզուն, երբ եկել է այնտեղ 21 տարեկանում և որոշել դարձնել այն իր տունը:

«Տխրում և բողոքում էի, այնքան էի ուզում նորից գալ այստեղ: Սկզբում կղզի այցելեցի ձիերի համար», - ասել է կինը:

Նշվում է, որ կինն օրերով ուսումնասիրում է կղզու էկոլոգիան և ձիերի գանգեր հավաքում՝ ցանկանալով օգնել գիտնականներին հասկանալ, թե ինչպես են ձիերը կարողացել հարմարվել անկենդան միջավայրին: Հայտնի է, որ ձիերը Սեյբլ կղզի են բերվել 18-րդ դարում՝ գյուղատնտեսական աշխատանքների համար, իսկ 2013 թվականին կղզին ազգային արգելոցի է վերածվել:

Կնոջ խոսքով՝ կղզում 40 տարի ապրելու ընթացքում ինքը տարբեր իրեր է գտել, այդ թվում՝ սառնարան, թարմ պղպեղով արկղ և նույնիսկ՝ պրոթեզ: