Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող ռուսաստանցի երաժիշտների վարկանշային ցանկը։

2017 թվականի ցանկը գլխավորել է օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն։ Նրա տարեկան եկամուտը 7,5 մլն դոլար է։

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը՝ 7,4 մլն դոլարով։

Եռյակը եզրափակում է ռեփեր Տիմատին՝ 6,6 մլն դոլարով։

Թոփ տասնյակում են հայտնվել նաև Դիմա Բիլանը՝ 6 մլն, Գրիգորի Լեպսը՝ 6 մլն, «Բի-2» խումբը՝ 5,7 մլն, Սերգեյ Շնուրովը՝ 5 մլն, Զեմֆիրան՝ 5 մլն, Նիկոլայ Բասկովը՝ 4,3 մլն, Եգոր Կրիդը՝ 4 մլն դոլար ցուցանիշներով։

Ավելի վաղ հուլիսին Forbes-ը կազմել էր ՌԴ սպորտի և շոու բիզնեսի ոլորտի աստղերի վարկանշային ցանկը, որը գլխավորել էր հոքեյիստ Ալեքսանդր Օվեչկինը։