«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը պատգամավորական մանդատին հրաժեշտ տալուց հետո այժմ զբաղված է սահմանների պաշտպանությամբ: Նա հասարակական կազմակերպությունով՝ պայմանագրային գումարտակով, ծառայություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գասպարյանը նշեց, թե այդ գումարտակը, ՊՆ-ի համաձայնությամբ, որոշ ժամանակ փոխարինում է դիրքերում գտնվող զինվորներին:

Նախկին պատգամավորը նշեց, թե քաղաքականությամբ զբաղվելու կամ նման առաջարկներ լսելու ցանկություն չունի, քանի որ իրեն ավելի հոգեհարազատ է

ռազմական ոլորտը: Չնայած այն լուրերին, թե իրեն չեն թողել մասնակցել ընտրություններին, Գասպարյանը ընդգծեց, թե հակառակը` իրեն առաջարկել են մասնակցել ընտրություններին, սակայն ինքը ցանկություն չունենալով՝ հրաժարվել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: