Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրը հայտնվել է համացանցի օգտատերերի քննադատության թիրախում:
Բանն այն է, որ Բաքվում ընթացող «Жара» երաժշտական մրցանակաբաշխությանը նախագահի դուստրը ներկայացել է շատ բաց և թափանցիկ սև զգեստով՝ ինչը դուր չի եկել Ալիևի դստեր ոճին հետևող օգտատերերին:
Բիզնեսմեն, կոմպոզիտոր Էմին Ագալարովի նախկին կնոջ հագուկապը որոշ օգտատերեր քննադատել են՝ նրան մեղադրելով շատ բաց հագնվելու համար՝ շեշտելով, որ նախագահի դուստրն իրավունք չուներ նման զգեստով հայտնվել հասարակական վայրում, իսկ որոշներն էլ նշել են, որ Լեյլա Ալիևան մրցանակաբաշխությանը ներկայացել է շատ էլեգանտ զգեստով: