Ներկայացնում ենք Studio Morra-ում հարավսլավացի նկարչուհի Մարինա Աբրամովիչի «Ռիթմ 0» նախագիծը: Աբրամովիչը 6 ժամ անշարժ կանգնած էր: Մարդկանց մոտենում և խնդրում էին նրա հետ անել, ինչ ցանկանան: Սեղանի վրա 72 առարկա կար՝ «հաճույքի օբյեկտներ» և «ոչնչացման օբյեկտներ»: Ամենաանվնասը փետուրներն ու ծաղիկներն էին, ամենավտանգավորները՝ դանակը, ածելին և լիցքավորված զենքը: Սկզբում կնոջը մոտենում էին միայն լուսանկարիչներ՝ զուտ պրոֆեսիոնալ հետաքրքրությունից դրդված: Որոշ ժամանակ անց սարսափելի բան սկսվեց: Ներկայացման երրորդ ժամում նկարչուհու ամբողջ հագուստը կտրտված էր: Չորորդում նույն ածելիները հասան մաշկին: Փոքր սեքսուալ ոտնձգություններ արվեցին նրա մարմնի հանդեպ: Բայց Մարինան չէր դիմադրի նույնիսկ բռնաբարությանը և սպանությանը: Նկարչուհին պատմում է. «Ես բռնություն էի զգում: Նրանք կտրտում էին իմ հագուստը, որովայնս վնասեցին ծաղիկների փշերով: Քունքիս մոտ ատրճանակ կար»: Որոշ տղամարդիկ դիպչում էին նրա մերկ մարմնին: 6 ժամ անց նկարչուհին անցավ իրեն բռնության ենթարկողների միջով: Ոչ ոք չկարողացավ նրա աչքերի մեջ նայել: Մարդիկ չէին ուզում, որ իրենց պատասխանատվության ենթարկեին կամ դատեին: «Այս աշխատանքն ապացուցում է, որ մարդկանց մեջ ինչ-որ սարսափելի բան կա: Այն ցույց է տալիս, թե ինչ-որ մեկը որքան արագ կարող է ձեզ ցավ պատճառել նպաստավոր հանգամանքներում: Այո, այդպիսի տեսարան ստեղծելու դեպքում «նորմալների» մեծ մասը կվերածվի իրական «բռնարարի»,- փորձի մասին ասում է Մարինա Աբրամովիչը: