Բրազիլացի հարձակվող Նեյմարն այսօր պաշտոնապես լքել է կատալոնական «Բարսելոնան» և դարձել ազատ գործակալ:

Բրազիլացու տրանսֆերի դիմաց վճարվել է նրա հրաժարագինը, որը կազմում էր 222 մլն եվրո: Դա ռեկորդային արժեք է ֆուտբոլի համար:

Ավելի վաղ ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Պոլ Պոգբան էր, ով 2016 թվականին 105 մլն եվրոյի դիմաց Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ֆուտբոլի պատմության 5 ամենաթանկ ֆուտբոլիստները

1. Նեյմար` 222 մլն եվրո («Բարսելոնա» - ազատ գործակալ, ամենայն հավանականությամբ` ՊՍԺ-ի ֆուտբոլիստ)

2. Պոլ Պոգբա` 105 մլն եվրո («Յուվենտուսից»` «Մանչեսթեր Յունայթեդ»)

3. Գարեթ Բեյլ` 101 մլն եվրո («Տոտենհեմից»` Մադրիդի «Ռեալ»)

4. Կրիշտիանու Ռոնալդու` 94 մլն եվրո («Մանչեսթեր Յունայթեդից»` Մադրիդի «Ռեալ»)

5. Գոնսալո Իգուաին` 90 մլն եվրո («Նապոլիից»` «Յուվենտուս»)