Երեւանում օգոստոսի 2-ին խանութներից մեկի վաճառողի սխալի արդյունքում 25 հազար դրամի փոխարեն 475 հազար դրամ վերցրած գնորդը ներկայացել է ոստիկանություն:

NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ կինը ոստիկանությունում պատմել է, որ շփոթմունք է եղել եւ վերադարձրել է գումարը:

Ավելի վաղ ոստիկանությունը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես երեւանյան խանութներից մեկում գնորդը 25 հազար դրամ մանրի փոխարեն 475 հազար դրամ վերցնում եւ հեռանում: Դեպքի վերաբերյալ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել խանութի աշխատակիցը, որը պատմել էր, թե գնորդն իրեն տվել է 50 հազար դրամ, սակայն ինքը հոգնածության պատճառով մուտքագրել է 500 հազար դրամ եւ գնորդին վերադարձրել 475 հազար դրամ: