Մեծ Բրիտանիայի բնակչուհի Վանեսա Փրայսը՝ դիտելով ամուսնու հետ իր արած նկարները WILDERNESS երաժշտական փառատոնի ժամանակ, պատահաբար նկատել է, որ ետին ֆոնին երևում է նաև երկրի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:


Պահպանողականների նախկին առաջնորդը կնոջ հետ այցելել է Օքսֆորդշիրում անցկացվող փառատոնը, որտեղ պարզապես «ձուլվել է» ամբոխին և մյուսների հետ հավասար վայելել երաժշտությունը: