Արդեն երկու օր է ադրբեջանական լրատվականները երկրի ղեկավարության հրամանով տարածում են կեղծ տեղեկություններ այն մասին, թե հայկական դիրքերից և զորամասերից զինծառայողներ են փախչում:

Նման նյութեր կարդալուց հետո մի անեկդոտ հիշեցի: Ասում է՝ լսել եմ լոտոյով մեքենա ես շահել, պատասխանում է՝ այո, ճիշտ ես լսել, բայց ոչ թե լոտոյով այլ կազինոյում, ոչ թե մեքենա այլ տուն, ոչ թե շահել եմ այլ պարտվել:
Հիմա նույն դեպքն է, այո ճիշտ է փախել են, ոչ թե զինծառայողներ այլ քաղաքացիներ, ոչ թե զորամասերից այլ բնակավայրերից, ոչ թե հայեր, այլ ազեռիները: Երկու օրա ադրբեջանցի գյուղացիները ճանապարհ են ընկել դեպի Բաքու: