Պաշտպանության նախարարությունը պետք է կոնկրետ սահմանափակի բանակին «բարեգործություն» անողների թիվը: Ով քնից զարթնում որոշում է ինչ-որ գումարներ հավաքել, մեկ անգամ, երկու անգամ ու արդեն երրորդ անգամը այնպիսի մունաթով ու հեգնանքով է խոսում բանակին տված օգնության մասին, որ ցանկություն է առաջանում այդ ամենը հետ հավաքելու, վրան մի բան էլ ավեկ դնելու ու իրենց հետ վերադարձնելու:
Ես միշտ դեմ եմ եղել բանակին մուրացկանի տեղ դնելուն, ճիշտ է մասնակցել եմ որոշ նախաձեռնությունների, բայց միայն այն դեպքում , երբ մարդու վրա վստահ եմ եղել, որ վաղը երեսով չի տալու արածը:
Իհարկե այս ամենի ամենամեծ մեղքը հենց պաշտպանության նախարարությանն է, որ բանակում միշտ բաց դռների օր է, ով թեկուզ մեկ տուփ շոկոլադե կոնֆետ բերի, ապա կարող է տեսախցիկներով այդ ամենը անմահացնել, հետագայում մնացածիս աչքը կոխելու համար:
Նախարարությունը մեղավոր է նաև, որ այսքան տարիների ընթացքում թույլ է տվել, որ մարդկանց մեջ ամրապնդվի այն համոզմունքը , որ բանակը իրոք այդ ամենի կարիքը ունի ինչ իրենք որոշում են «նվիրեն», սակայն շատ դեպքերում իրականում զինվորը այդ սնունդի կամ հագուստի կարիքը ընդանրապես չունի:
Սա լուրջ հարց է , որը պետք է լուծվի ու հիշեք, որ իրական բարեգործների անունները մենք կյանքում չենք իմանում: