ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի գիտնականները պնդում են, որ ինչքան երկար եք քնում, այնքան ուժգնանում է քաղցի զգացողություը և ավելանում ձեր քաշը: Այս մասին տեղեկացնում է direct-press-ը:

Այն, որ սնունդը և քունը փոխկապակցված են՝ հայտնի է վաղուց: Դեռ 2006թ. իտալացի գիտնականները ապացուցել էին, որ քնի որակը քաշի պահպանման համար ավելի կարևոր գործոն է, քան դիետան:

Գիտնականների անցկացրած փորձերին մասնակցել է 30-45 տարեկան 27 առողջ կին: Անցկացվել է 6-օրյա ուսումնասիրություն՝ 2 շրջանով։ Առաջին շրջանում նրանք քնել են 9 ժամ, երկրորդ շրջանում՝ 4 ժամ: Այդ ընթացքում գիտնականները հատուկ սարքի օգնությամբ հետևել են քնի կառուցվածքին և տևականությանը: Նրանք եկել են այն եզրակացության, որ երկարատև քունը ոչ միայն բարձրացնում է ախորժակը, այլև փոխում մարդու սննդային վարքագիծը, ինչի արդյունքում նա սկսում է առողջության համար վնասակար՝ ածխաջրերով և ճարպերով հագեցած սնունդ օգտագործել: