Նոր մանրամասներ են հայտնի դարձել հուլիսի 30-ին Սևանի «Միրաժ» հանգստյան գոտում տեղի ունեցած միջադեպից:
ArmLur.am-ը գրում է, որ Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը հայնտել էր, որ սպանված Աշոտ Հովհաննիսյանը «Միրաժ» հանգստյան գոտու սեփականատերը չէր, նա պարզապես հանգստյան գոտում գումարով նավ էր վարել: Կատարված միջադեպից նոր մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ Սևան քաղաքի բնակիչ Աշոտ Հովհանիսյանի և Արգավանդ համայնքի բնակիչների միջեւ տհաճ խոսակցությունը սկսել է հենց նավի վրա, ու լուրեր են պտտվում, որ անձամբ Աշոտ Հովհանիսյանն է զանգահարել որդուն` Էդգար Հովհաննիսյանին, և հայտնել, որ խնդիրներ ունի, որից հետո որդին եկել է հանգստյան գոտի ու տեսել է հորը` մահացած: Արդյունքում, Էդգար Հովհաննիսյանը հոր վրեժը լուծելու համար Երեւան-Սևան ճանապարհին սպանել է Դավիթ Առաքելյանին:
Աս պատմության մեջ ամենացավալին այն է, որ միջադեպի ականատես է եղել սպանված Դավիթ Առաքելյանի հորեղբոր 13-ամյա թոռը: Մեզ լուրեր հասան, որ երեխան դեպքից հետո այն վիճակում է գտնվում, որ հարազատները ամեն ինչ անում են նրան օգնելու համար, երեխան կակազելով է խոսում: