SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ 1-03 շտապօգնության ծառայությունը ահազանգ է ստանում, որ Հյուսիսային պողոտայի ստորգետնյա ավտոկանգառում անօգնական աղջիկ կա և անհրաժեշտ է բժիշկների օգնությունը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն շտապօգնության բժիշկները՝ ընդհանուր բրիգադի բժիշկ՝ 48-ամյա Առնոլդ Ավանեսովի գլխավորությամբ մեկնում են Հյուսիսային պողոտա, սակայն այնտեղ գտնվող Կարինե Գևորգյանի ընկերուհիները, ովքեր գտնվելիս են եղել ալկոհոլի ազդեցության տակ, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում իրենց ընկերուհուն օգնության ձեռք մեկնած բժիշկներին՝ տալով նրանց հասցեին հայհոյանքներ և սկսել են քաշքշել ու խոչընդոտել բժիշկների աշխատանքին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը 03։30-ի սահմաններում։

 

Մանրամասները՝ shamshyan.com-ում