Երեկ երեկոյան կայացավ ֆուտբոլային առումով աշխարհի ամենաուժեղ դիմակայությունը։
Խաղադաշտ դուրս եկան Իսպանական գրանդները՝ Կատալոնական Բարսելոնան և Մադրիդի Ռեալը։ Հանդիպումը ընթացավ շատ լարված պայքարում, առաջին խաղակեսում փոքր-ինչ առավելություն ուներ Բարսելոնան։ Հանդիպման հաշիվը բացվեց խաղի 49-րդ րոպեին, հաշվի մեջ առաջ անցան մադրիդցիները։

Գոլը բաց թողնելուց անմիջապես հետո Բարսելոնան նետվեց առաջ և խաղի 77-րդ րոպեին հանդիպման հաշիվը հավասարեցրեց Լեոնել Մեսսին՝ դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Հանդիպման հաշիվը հավասարեցնելուց հետո Բարսելոնան առանց որևէ բանի մասին մտածելու նետվեց առաջ և մոռացավ պաշտպանության մասին, ինչն էլ նվեր եղավ Ռեալի համար արագ հակագրոհի շնորհիվ հաշվի մեջ նորից առաջ անցնել․ գոլի հեղինակ դարձավ Ռեալի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։

Բարսելոնան կրկին առաջ նետվեց հաշիվը հավասարացնելու, սակայն մադրիդցիների կազմում փոխարինման դուրս եկավ Մարկո Ասենսիոն՝ հաշիվը դարձնելով երեք մեկ, դնելով հանդիպման վերջակետը։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 16-ին Սանտիագո Բեռնաբեո մարզադաշտում։

Պատրաստեց Հովհաննես Խաչատրյանը