Ռուսաստանի ԱԻՆ-ը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը հանգցելու համար Հայաստան է ուղարկել Իլ-76 ինքնաթիռը։ Այս մաիսն երկուշաբթի «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում։

«Հայաստանի կառավարության խնդրանքով եւ ՌԴ կառավարության հանձնարարությամբ Երեւան է մեկնել Ռուսաստանի ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռը՝ ջուր ցողելու ավիասարքերով»,-հայտնել են մամուլի ծառայությունում։

Իլ-76-ը, որը համարվում է աշխարհում ամենախոշոր հակահրդեհային ինքնաթիռներից մեկը, մեկ անգամից կրող է հրդեհի օջախի վրա 42 տոննա ջուր լցնել, 800 մետր երկարությամբ եւ 60 մետր լայնությամբ պատվարային գոտի ստեղծել՝ շուրջ 50 ք/մ տարածով։

«Ռուսաստանի ԱԻՆ-ի Իլ 76 ինքնաթիռի անձնակազմը պատրաստված է բարդ պայմաններում աշխատանքին եւ բնական հրդեհները հանգցնելու մեծ փորձ ունի, բազմիցս մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում եւ արտերկրում արտակարգ իրավիճակների չեզոքացմանը»,-հայտնել են ԱԻՆ-ում։