Արցախում այսօր՝ օգոստոսի 14-ին, զոհված 19-ամյա Արման Մովսիսյանը Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ էր: Նա ընտանիքի միակ արու զավակն էր, ունի իրենից փոքր քույր: Բանակ էր զորակոչվել 2016թ. ամռանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմաններում ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը: