Վանաձորում քիչ առաջ կրակոցներ են հնչել:  Ժամը 21:10-ի սահմանում Վանաձորի Երեւանյան փողոցի շենքերից մեկի մոտ կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով մեկ հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Այս պահին ոստիկանության Բազումի բաժնի ծատայողները գտնվում են հիվանդանոցում ու փորձում են պարզել դեպքի հանգամանքները:

Մեր տեղեկություններով՝ հրազենային վիրավորում ստացածը Վանաձորի 31-ամյա բնակիչ, քրեական հեղինակություն Էդմոն Հարությունյանն է («Լոլոյի Էդո»):