«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ նշում էր ծննդյան 54-րդ տարեդարձը: Եվ չնայած նա պաշտոնական այցով Ղազախստանում էր, սակայն Ֆեյսբուքի նրա էջում չէին դադարում շնորհավորանքները: Նրան մաղթում էին առողջություն, հաջողություններ, կամք՝ կառավարության առջեւ դրված խնդիրները լուծելու հարցում:

Օգոստոսի 13-ից երկօրյա այցով Ղազախստանում գտնվող Կարեն Կարապետյանը մասնակցում է Եվրասիական միության միջկառավարական խորհրդի նիստին՝ վարչապետների հավաքին: Իսկ 15-18-ը նա արձակուրդում կլինի: Թե որտեղ է Կարեն Կարապետյանն անցկացնելու արձակուրդը, կառավարությունը չի հայտնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում