Ներկայացնում ենք սրտի նոպայի 8 նշան, որոնք դրսևորվում են դրանից մեկ ամիս կամ ավելի առաջ:

8. Հոգնածություն
Հանդիպում է կանանց 70%-ի դեպքում։
Տղամարդկանց դեպքում այս ախտանիշը հազվադեպ է դրսևորվում:
Հոգնածությունը կապված չէ ֆիզիկական կամ մտավոր ծանրաբեռնվածության ուժեղացման հետ և ուժեղանում է օրվա վերջում:

7. Մարսողության խանգարում
Հանդիպում է 50% դեպքերում։
Ցավը որովայնի վերևի հատվածում, սրտխառնոցը քաղցած վիճակում և/կամ ուտելուց հետո, փքվածության զգացումը դրսևորվում են հավասարաչափ կանանց և տղամարդկանց շրջանում:
Սրտի նոպայից առաջ մարսողության խանգարումն ալիքաձև բնույթ ունի, այսինքն՝ հանդարտվում է, հետո նորից զգացվում:

6. Քնի խանգարում
Հանդիպում է կանանց 50%-ի դեպքում։
Հաճախ ուղեկցվում է տագնապով, ցրվածությամբ:

5. Հևոց
Հանդիպում է 40% դեպքերում։
Հաճախ ուղեկցվում է գլխապտույտով, օդի պակասի զգացումով, ինչի պատճառով շունչը կտրվում է:

4. Նոսրացող մազեր
Առավել հաճախ հանդիպում է 50 տարեկանից մեծ տղամարդկանց շրջանում։
Մազերը թափվում են հիմնականում գագաթի մասում:

3. Սրտխփոցի խանգարում
Որպես կանոն, տևում է 1-2 րոպեից ոչ ավել: Եթե 2 րոպեից ավել է տևում, կարող են գլխապտույտ, ուժեղ թուլութուն առաջանալ:

2. Առատ քրտնարտադրություն
Սառը կպչուն քրտինք է առաջանում՝ անկախ օդի ջերմաստիճանից կամ մարդու ֆիզիկական ակտիվությունից:

1. Ցավ կրծքում, մարմնում
Կրծքի ցավը կարող է հասնել ձեռքերին (առավել հաճախ՝ ձախ, բայց ոչ միշտ), ստորին ծնոտին, կոկորդին, ուսերին, պարանոցին, ստամոքսին: Կարող է ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր բնույթ ունենալ:
Ռիսկի գործոններ՝

  • Ծալք ականջի բլթակին
  • Ճարպուռուցքներ կոպերին, առավել հաճախ՝ դեղին գույնի
  • Ցավ ոտքերի մկաններում քայլելիս
  • Մազերի առատ աճ ականջներում (տղամարդկանց դեպքում)
  • Մազերի վաղ ճերմակում (տղամարդկանց դեպքում):

Նյութի աղբյուրը` Blognews.am