1. Ցուլ։ Գեղեցիկ են, թարմ, գրավիչ, հանգիստ հայացքով, հավասարակշռված շարժուձևով։ Համբերատար են, հաճելի զրուցակից, ով մարդկանց հասցեին կտրուկ և կոպիտ արտահայտություններ չի անում։ Ցուլերն ուժեղ սեռի երազանքն են։ Կյանքի հրաշալի ուղեկից են, ովքեր հարգում են տղամարդուն և ընտանիքում լիդերի դեր զբաղեցնելու ձգտումներ չունեն։ Միևնույն ժամանակ, չեն ցածրանում տղամարդու առաջ։ Կին Ցուլն իր կոչումն է համարում զուգընկերոջ համար հենարան լինելը, լավ ընտանիք ունենալն ու օրինակելի մայր լինելը։ Ցուլերի տանը հիմնականում միշտ կարգուկանոն է տիրում, «վիրաբուժական» մաքրություն, տունը հարմարավետ է, լի ծաղիկներով։ Այս կանանց հատուկ է խնայողությունը՝ չնայած տանը միշտ ամեն ինչ կա։ Ցուլի տան դռները միշտ բաց են ընկերների համար, ովքեր միշտ ջերմ ընդունելություն կգտնեն։ Ցուլ կնոջ կյանքում մեծ դեր ունեն երեխաները։ Ցուլը նրանց է նվիրում ամբողջ ազատ ժամանակը, սերն ու քնքշանքը։ Նրա ներկայությամբ երեխաներն իրենց պաշտպանված են զգում, նա յուրաքանչյուր վայրկյան պատրաստ է օգնության հասնել։ Զարմանալի չէ, որ Ցուլ մայրերը երեխաների կողմից հաճախ ընկալվում են նաև՝ որպես բարի ընկերներ, ում հետ կարելի է կիսել ամենանվիրական գաղտնիքները։ Երեխաների համար սիրո և հավատարմության հրաշալի օրինակ են։ 2. Կարիճ։ Առանձնանում են ինքնավստահությամբ, գեղեցկությամբ, էներգիայով, խիզախությամբ, կրքոտությամբ, վճռականությամբ։ Սիրում են ռիսկային ճամփորդությունների մեկնել, զբաղվել վտանգավոր ծրագրերով։ Ֆիզիկական և հոգեկան մեծ պոտենցիալի շնորհիվ չափազանց դժվար է կոտրել նրա կամքի ուժը։ Նույնիսկ պարտվելու դեպքում Կարիճը չի հանձնվում, չի կորցնում եռանդը և արագ վերականգնվում է։ Կարիճի տանը միշտ կարգուկանոն է տիրում, հարմարավետություն։ Կարիճները լավ մայրեր են դառնում, ովքեր մի կողմից՝ զարգացնում են երեխաների կամքը, նրանց պատրաստում բարդ կյանքին, մյուս կողմից՝ բարենպաստ պայմաններ ստեղծում նրանց ձգտումների ու տաղանդների արտահայտման համար։