Օգոստոսի 12-ին Խոսրովի անտառի արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքների արդյունքում 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել եւ մարվել է:

Հայաստանի ԱԻՆ-ից  հայտնում են, որ ներկա պահին աշխատանքներ են իրականացվում հրդեհի մնացած 2.5 կմ պարագիծը մարելու ուղղությամբ:

Հանգցման աշխատանքների մեջ ներգրավված են ՌԴ ԱԻՆ, բնապահպանական եւ Զինված ուժերը, ինչպես նաեւ բնակչությունը:

Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը շարունակում է իր թռիչքներն ու մարման աշխատանքները: