Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սալոնիկ-Երեւան ինքնաթիռում: Չարթերային չվերթ իրականացնող օդանավը Հայաստանի տարածքում կայծակի հարվածի տակ է ընկել, օդում տատանվել, ինչն աննկարագրելի խուճապ է առաջացրել ուղեւորների շրջանում:

Սակայն, այնուամենայնիվ, տարուբերումներից հետո օդաչուն կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել՝ արժանանալով ուղեւորների ծափողջույններին եւ շնորհակալական խոսքերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում