«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչեւ 2018 թ․ իշխանական բուրգում վերջին վերադասավորումներն են կատարվելու։ Սերժ Սարգսյանը բոլոր պատասխանատու պաշտոններում պետք է կարգի նրանց, ում հետ կարող է ճանապարհ անցնել, ում կարող է վստահել, եւ ովքեր չեն ցնցի բուրգը վճռական պահերին։

Վերադասավորումների փուլում հատկապես կարեւոր դերակատարում ունեն նրանք, ովքեր քաղաքական թիմ, կառույց, մարդկանց խումբ, էլեկտորատ են ղեկավարում։

Ուստի բոլորն այժմ ամրապնդում են իրենց դիրքերը, բարելավում հարաբերությունները, հաշտվում հակառակորդների հետ, նոր բարեկամներ գտնում։

Մեր տեղեկություններով, բավականին ջերմացել են նախկին եւ ներկա վարչապետերի՝ Կարեն Կարապետյանի եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները, ինչը ոմանց զգուշանալու, անգամ տագնապելու առիթ է տվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում