Երեւանում, օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Երեւան Սիթի»-ի հարեւանությամբ, բախվել են Mitsubishi Grandis մակնիշի 35 DC 939 համարանիշի, Volkswagen Passat մակնիշի 34 DT 373 համարանիշի եւ Mitsubishi Pajero io մակնիշի 19 AR 001 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: