Ստացված նախնական տվյալների համաձայն, Կուբանում ավտովթարի զոհերի թվում կա ազգությամբ երկու հայ: Այս մասին հայտնում են Ռոստովում Հայաստանի հանրապետության գլխավոր հյուպատոսությունից:

«Նրանց քաղաքացիությունը ճշտվում է»,-նշված է Հայաստանի ԱԳՆ Twitter-ում էջում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ օգոստոսի 25-ին, Կրասնոդարի երկրամասում ավտոբուսը ծովն է ընկել, ինչի հետեւանքով 16 մարդ է զոհվել:

«16 մարդ զոհվել է, 24-ը փրկվել են, նրանցից 8-ը հոսպիտալացվել են»,-ասվում է Կրասնոդարի երկրամասում Ռուսաստանի ԱԻՆ-ի ԳՎ-ի հաղորդագրությունում։

Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Գործի առթիվ քրեական գործ են հարուցել։

Ռուսական «նորությունների դաշնային գործակալությունը հրապարակել են 18 զոհերի անունները, որոնթ թվում են Բուդուլյան Ս.-ն եւ Բուդուլյան Ա.-ն: