«Հրապարակ» թերթը գրում է. «Եկեղեցիների, տվյալ դեպքում՝ ավելի շատ մզկիթի տիպի տներ կառուցելը մեզանում նոր երեւույթ չէ։ Դրանք, որպես կանոն, կառուցվում են բարձրադիր տեղանքներում, որ անցնող-դարձողները հայացքները վերեւ՝ Աստծուն հառած, դիտեն ու հիանան այդ կառույցներով։

Նման մի ապարանք էլ վերջերս հառնել է Երեւան-Սեւան մայրուղու բլուրներից մեկի վրա՝ հայտնի արծվի արձանի դիմաց։ Սա հայտնի Շշի Մելոյի՝ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի կառույցն է։ Կոտայքի մարզի նայողներից մեկը որոշել է մարզին վերեւից «նայել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում