Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի տներից մեկում օգոստոսի 25-ին, ժամը 19: 40-ի սահմանում աղջիկ երեխայի դի է հայտնաբերվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել են նույն տան բնակիչ, 16-ամյա Մ. Ս.-ի դին: Հարազատները իրավապահներին հայտնել են, որ մահացածի անչափահաս եղբայրը մտել է լոգարան եւ այնտեղ հայտնաբերել քրոջը՝ կախված եւ անմիջապես ծնողներին է տեղեկացրել, ովքեր էլ փորձել են պարանը կտրելով՝ փրկել երեխայի կյանքը, ցավոք, նա արդեն մահացած է եղել:

Փաստի առթիվ քննիչ Ն. Մանանդյանի կողմից հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: