Երեւանում այսօր՝ օգոստոսի 26-ին, ժամը 17:00-ի սահմանում 22-ամյա աղջիկը «Հաղթանակ» կամրջից ցած է նետել: Նա տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նետվածը Երեւան քաղաքի բնակիչ, 22-ամյա Ֆ. Դ.-ն է:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ազատ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: