Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում:

Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր է մեկնել ինը մարտական հաշվարկ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Նաիրիտ 1» գործարանի տարածքում ինչ-որ ռեզերվուար է պայթել, ինչի հետևանքով էլ առաջացել է խոշոր հրդեհ։ Ծուխն ու կրակը տեսանելի են մի քանի կիլոմետրից։