Սյունիքի մարզի Կապան քաղաքում օրերս դժբախտ դեպք է տեղի ունեցել։ Օրեր առաջ Կապանի շենքերից մեկի պատուհանից մի երիտասարդ սպառնացել է ցած նետվել, ինչը հաջողվել է կանխել հարեւանի օգնությամբ։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նա մինչ այդ վնասել է ձեռքերն ու ոտքերը՝ փորձելով վերջ տալ կյանքին։

Նույն օրը երիտասարդին վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ուշ երեկոյան նա մահացել է։ Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։