«Իրավունք» թերթը գրում է. «Հաշված օրեր անց՝ սեպտեմբերի 1-ին, աշակերտներն ու ուսուցիչները դպրո­ցական ղողանջների ներքո՝ կազդարա­րեն ուսումնական տարվա մեկնարկը: Սակայն այս տարի Գիտելիքի տոնը մի քանի տասնյակ ուսուցչի համար՝ կհիշվի որպես գործազրկության օր: Ուշագրավ է այն, որ դպրոցների ու ուսու­ցիչների օպտիմալացման գործում վար­պետացած ՀՀ կրթության եւ գիտության ՀՅԴ-ական նախարար Լեւոն Մկրտչյանն «Իրավունքի» հետ զրույ­ցում այս խնդրին անդրադարձավ իրեն բնորոշ բոհեմական հանգստությամբ:

«Մենք հիմա չենք կարող տվյալները հրապարակել թե խոսքը կոնկրետ քանի ուսուցչի մասին է, որովհետեւ բոլոր ուսու­ցիչներին փորձում ենք աշխատանք առա­ջարկել այլ տեղում: Եթե իրենք կհրաժար­վեն, արդեն կգործի փոխհատուցման տարբերակը: Այսինքն՝ սա գործընթաց է, որը մինչեւ սեպտեմբերի 10-ը կկարգավո­րենք: Հիմա մենք մեկ-մեկ ցուցակագրում ենք ուսուցիչներին, որոնց թիվը մի քանի տասնյակ պետք է լինի՝ սկսելով Երեւան քաղաքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում