Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու լուսանկարներ է հրապարակել, որտեղ երեւում է, որ գլխի շրջանում կրակոցների հետքեր կան:

Օրերս անհայտ անձիք կրակել էին Սյունիքի մարզի Խուստուփ լեռան վրա տեղադրված Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրուն։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը՝ հրապարակելով Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու լուսանկարները, որտեղ երեւում է, որ գլխի շրջանում կրակոցների հետքեր կան:

«Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կարգադրությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որն ուսումնասիրել է հուշակոթողի եւ հարակից տարածքի պահպանության վիճակը, մարզպետին ներկայացրել առաջարկություններ կիսանդրու վերականգման եւ հարակից տարածքի պահպանության ուղղությամբ, որից անմիջապես հետո սկսվել են վերականգնման աշխատանքները:

Այժմ Նժդեհի արձանն ունի արժանավայել տեսք։ Վանդալիզմի նման դրսեւորումներից խուսափելու նպատակով մարզպետը հանձնարարել է համապատասխան մարմիններին ուժեղացնել Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու եւ հարակից տարածքի հսկողությունը»,-նշել է մարզպետի խոսնակը: