Արմավիրի մարզում, այսօր՝ օգոստոսի 29-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13։40-ի սահմաններում մահացած վիճակում Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ երեխան մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Բաղրամյանի տարածաշրջանի Վանանդ գյուղից: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան Վանանդ գյուղի դաշտում վրաերթի է ենթարկվել 31-ամյա Սրապ Մ.-ի կողմից վարած տրակտորին կցված կցորդով, երբ հետընթաց է կատարել կցորդը, որը բարձված է եղել գյուղմթերքով, այդ ժամանակ երեխան՝ նույն գյուղի բնակիչ՝ 13-ամյա Սուրեն Խուրշուդյանը վրաերթի է ենթարկվել։

Վարորդը մեղայականով ներկայացել է Ոստիկանության Բաղրամյանի բաժին: