«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ սեպտեմբերի 20-ին ԱԺ Եվրանեսթի խորհրդարանական պատվիրակությունն Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ կմեկնի Բաքու՝ մասնակցելու լիագումար նիստին:

Չնայած «ջենթլմենական» պայմանավորվածությանը՝ ղարաբաղյան հարցը չքննարկել, հայկական պատվիրակությունը ձեւը կգտնի՝ «սառը ցնցուղ» ապահովելու մարդու իրավունքների դեֆիցիտից տառապող Ադրբեջանի համար, ինչին շատ հաճախ ադրբեջանա­կան պատվիրակները սեղաններին «դոփելով» են արձագանքում:

Հիշեցնենք, ժամանակին Բա­քու էին մեկնել Վահան Հովհաննիսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Թեւան Պողոսյանը, անգամ Արտաշես Գեղամյանը՝ մասնակցելու Բաքվում տեղի ունեցող տարբեր հավաքներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում