Operativ.am-ի տեղեկություններով՝ 1986 թվականին ծնված Գոռ
Հակոբյանը, ով ոստիկանների կողմից  վնասազերծվեց 23-ամյա աղջկան պատանդ վերցնելու և զիջումների չգնալու պատճառով, երիտասարդ աղջկան առևանգել է Վիլնյուսի 75 շենքի մոտից:
Ականատեսների վկայությամբ՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ մոտավորապես ժամը 4-ին: Երիտասարդը, ով, ինչպես պարվեց, «Կայարանցի Բիբոսի» որդին է, ծեծելով ու քարշ տալով աղջկան գցել է սպիտակ մեքենան և տարել: Դեպքը ֆիքսել են շենքի առաջին հարկում տեղադրված տեսախցինկերը: Ականատեսները, հանցագործի լուսանկարները տեսնելով, ճանաչել են նրան: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ աղջիկն իր ընկերուհու տանն է եղել: