Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի «Weekend» բիլիարդ ակումբը, որտեղ վնասազերծված Գոռ Հակոբյանը պատանդ էր պահել 24-ամյա աղջկան, պատկանում է Հակոբյանի հորը: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, Վնասազերծվածի հայրը բնակվում է ԱՄՆ-ում, իսկ հայտնի է «Կայարանցի Բիբոս» մականվամբ:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը շուրջ մեկ ժամ բանակցել է Գոռ Հակոբյանի հետ, որպեսզի նա ազատ արձակի պատանդ վերցրած աղջկան: Ոստիկանները աղջկա կյանքը փրկելու այլ տարբերակ չունենալով դիպուկահարի կողմից արձակված կրակով վնասազերծել են Հակոբյանին, որը մինչ հիվանդանոց հասնելը մահացել է:

Նյութի աղբյութը` operativ.am