Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 31-ին, ժամը 10:29-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շենգավիթ ԲԿ-ում շինարարական աշխատանքներ իրականացնելիս պոկվել է ալյումինե շինսանդուղքը եւ 3 աշխատակից մնացել է օդում կախված, կա ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:

Տարվում են աշխատանքներ քաղաքացիներին անվնաս իջեցնելու համար:

Պարզվել է, որ Շենգավիթի ծննդատան մոտ շինարարական աշխատանքներ է իրականացնում «Լաբա» ՍՊԸ-ն: Աշխատանքների ժամանակ մոտ 21 մ բարձրությունից ալյումինե շինսանդուղքը պոկվել է, ինչի հետեւանքով 5 աշխատակից մնացել է օդում կախված:

Աշխատակիցներից մեկը՝ 33-ամյա Լ. Պ.-ն ինքնուրույն իջել է, իսկ մյուս 4-ին փրկարարները պարանով ամրակապել են եւ ժամը 11:05-ի դրությամբ անվնաս իջեցրել: