«Ադրբեջանական կողմի սադրանքները և ԵԱՀԿ խաղաղարար առաքելությանը խոչընդոտելու քաղաքականությունը շարունակվում է: Վստահ եմ, որ ԵԱՀԿ-ն այդ անգամ գոնե կոշտ ու թիրախային արձագանք պիտի տա»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ մոնիթորինգի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերից կողմից կրակ բացելու դեպքին։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում գրել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Ադրբեջան-Հայաստան պետական սահմանին՝ Տավուշի հատվածում ԵԱՀԿ մոնիտորինգի ընթացքում։