«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի փոքր եւ միջին չինովնիկների մեծ մասը, որոնք առանձնապես կարեւոր «ֆիգուրներ» չեն, այնուամենայնիվ, կարողանում են իրենց հարազատների համար «տանիք» լինել։

Օրերս հարկայինի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը տրտնջում էր, թե մի անհաջող, պրոբլեմատիկ տեսուչ կա Արաբկիրի հարկայինում, ով մշտապես հայտնվում է կոռուպցիոն սկանդալների կենտրոնում, սակայն նրանից չեն կարողանում ազատվել, քանի որ քույրը նախագահականում է աշխատում, իսկ քրոջ որդին՝ ԱԱԾ-ում։ Ամեն անգամ հենց բանը հասնում է պաշտոնանկությանը, երկու տեղից էլ զանգում են։

Հարկայինի աշխատողները նեղսրտած պատմում էին, որ ով տեր չունի, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում «ժերտվա» է գնում, իսկ ակնհայտ կաշառակերները հանգիստ աշխատում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում