Երեւանու, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 06:10-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում՝ «Ռոսիա մոլ» առեւտրի կենտրոնի դիմաց, Toyota Camri մակնիշի 35 MG 119 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով եղել է 60-65 տարեկան կին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը իր մեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սակայն ճանապարհին կինը մահացել է:
Վարորդը մեղայականով ներկայացել է ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի եւ վարորդի ինքնությունը: