Ոստիկանության Սևանի և Երևան քաղաքի Մալաթիայի բաժնի ծառայողները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները պարզել են երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մարտիկյան փողոցի հարևանությամբ գտնվող ջրատարում հայտնաբերված աղջկա ինքնությունը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ նա Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում գրանցված, սակայն Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում բնակվող, 19-ամյա Նաիրա Մ.-ն էր։
Վերջինս օգոստոսի 29-ից որպես անհայտ կորած փնտրվում էր Ոստիկանության Սևանի բաժնի կողմից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նաիրա Մ.-ն վերջերս էր ամուսնացել և իր ամուսնւ հետ ծանոթացել էր համացանցի միջոցով։ Իսկ օգոստոսի 29-ին, կեսօրին, ժամը 12։00-ի սահմաններում, դուրս էր եկել Դդմաշեն գյողից և այլևս չեր վերադարձել։ Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում