Տարիներ առաջ հենց նույն ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ Ադրբեջանի ԶՈւ-ն ներկայացնող սպա Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց Հայաստանի ԶՈւ-ն ներկայացնող սպա Գուրգեն Մարգարյանին: Հիմա բոլոր օտարամոլները կպատասխանեն, որ դե նման դեպք ցանկացած այլ միջավայրում էլ կարող է լինել: Լավ, համաձայն եմ:
Բայց դրանից հետո նույն ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիան նույն Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին: Դրանից հետո նույն Ադրբեջանը իր երկրի տարածքում ազգի հերոս ճանաչեց Ռամիլ Սաֆարովին:
Այսքանից հետո հակառուսական պրոպագանդա անելու համար ՆԱՏՕ-ի զորավարժության ցավով տառապելը լռիվ անիմաստ է: Ճիշտ է, պետական մակարդակով չենք փայլում թասիբի տեսանկյունից, բայց դե գոնե այս անգամ կարելի է մի քիչ թասիբով լինել:
Մեր երկրում մեկը ռուսամետ է, մեկը ամերիկամետ, մյուսը նատօյամետ, մեկը չնաստանամետ, մյուսը իշխանամետ, մեկը ընդդիմությունամետ, բայց մեզ հզորանալու համար պետք է միայն հայամետներ:

Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան