«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 5-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Երեւանի Ավան վարչական շրջանի` Դուրյան, Չարենց, Բրյուսով թաղամասերի, 14-րդ փողոցի 5-րդ նրբանցքի, Սայաթ-Նովա թաղ. 4-ից-8 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: