Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Opel մակնիշի 32 ՕԼ 127 համարանիշի, Hummer մակնիշի 07 XX078 համարանիշի եւ Nissan մակնիշի 34 NN 210 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 11 տարեկան մի աղջիկ տեղում մահացել է, ում գլուխը մարմնից կտրվել է, իսկ 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ մահացածի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Hummer-ի վարորդը հանրությանը հայտնի «Գառնիի Սուրիկ Լավաշի» թոռն է։