Վրացական կողմը զարմանք է հայտնել, որ Հայաստանի պատվիրակությունը չի ներկայացել Agile Spirit-2017 ՆԱՏՕ-ի զորավարժությունների բացման պաշտոնաան արարողությանը: Այս պահի դրությամբ դեռեւս պաշտոնական Երեւանը որեւէ մեկնաբանություն չի տվել:

Ինչպես հայտնում է SputnikArmenia-ն հայկական զորակազմը չի ներկայացել ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017զորավարժություններին: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՊՆ ներկայացուցիչ Նինո Տոլորդավան: Վերջինս նշել է, որ բացման արարողությանը հայկական պատվիրակության չներկայանալու հետ կապված ՀՀ Պնախարարությունը դեռ որեւէ պարզաբանում չի տվել:

Զորավարժություններին մասնակցելու էին նաեւ Ադրբեջանն ու Ուկրաինան: Զորավարժությունները երկու փուլով էին լինելու դաշտային եւ շտաբային: Ներկայիս զորավարժությունները թվով վեցերորդն են: Առաջին անգամ Agile Spirit-ը անցկացվել է 2011-ին: Հայաստանն այդ զորավարժություններին մասնակցել է 2015 թվականին՝ դիտորդի կարգավիճակով:Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=155103&l=am/